«Թեյ՝ թրմված արվեստով», այսպիսի խորագրով միջոցառում կայացավ նոյեմբերի 17-ին
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Թեյախմության գաղափարը
կոնսերվատորիայի ուսանողներինն է, որն իրենից ներկայացնում է բաց հանդիպումների շարք`
«Արվեստը արվեստի բուհերում» թեմայով: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԿԳ նախարարի
պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա
Հովհաննիսյանը, ինչպես նաև կոնսերվատորիայի դասախոսներ, կոնսերվատորիայի և տարբեր
բուհերի ուսանողներ: Հանդիպումը անցավ շատ ջերմ և կառուցողական մթնոլորտում:

Այս թեյախմությունը թվով երկրորդն էր, և միտում կա ավանդական դարձնել այն: