ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Նախկին ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի: