Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Հայաստանի համախմբող դերը համաշխարհային մշակույթի տիրույթում» միջազգային գիտաժողովին՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին: 

Գիտաժողովը տեղի կունենա 2018թ. դեկտեմբերի 1-5-ը Գյումրիում՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում:

Գիտաժողովի նպատակն է՝ համաշխարհային մշակույթի զարգացման արդի միտումների համատեքստում վերհանել Հայաստանի համախմբող դերն ու նշանակությունը, համակողմանի ուսումնասիրել եւ քննարկել մշակույթի եւ արվեստի բնագավառներում առկա հիմնախնդիրների լայն շրջանակը:

 

Գիտական այս ֆորումը շարունակելու եւ զարգացնելու է Հայաստանի եւ արտերկրի գի­տա­կան, կրթական եւ մշակութային կենտրոնների միջեւ մասնագիտական կապերի ամրապնդմանը նպա­տակա­միտված ավանդույթները:

 

Գիտաժողովն ընդգրկում է մշակույթի եւ արվեստի հետեւյալ ոլորտները.

 

  • Երաժշտության տեսություն եւ պատմություն
  • Կատարողական արվեստ
  • Ֆոլկլորագիտություն
  • Գեղագիտություն եւ մշակութաբանություն
  • Հոգեբանություն
  • Լեզու, գրականություն
  • Արվեստագիտություն (կերպարվեստ, ճարտարապետություն, թատրոն, կինո)
  • Մանկավարժություն

 

Գիտաժողովի շրջանակներում կկայանան դասական երաժշտության համերգներ, կկազմակերպ­վեն այցելություններ տարածաշրջանի պատմական եւ տեսարժան վայրեր:

Գիտաժողովի նյութերը հրապարակվելու են ժողովածուում:

 

Մասնակցության հայտերն ընդունվում եմ մինչեւ ս.թ. նոյեմբերի 15-ը:

 

 Մասնակցության հայտ

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, 3101

     Անկախության հր. #1

     ԵՊԿ Գյումրու մասնաճյուղ, 201 սենյակ

e-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

հեռ. ( + 374) 312 5 94 35

e-mail: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

հեռ. (+ 374) 77 93 84 16