Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հարավային Կալիֆորնիայի USC Thornton School of Music /ԱՄՆ/ համագործակցության շրջանակներում ս/թ. հոկտեմբերի 25-ից – 31-ը մեր բուհը հյուրընկալեց պրոֆեսոր, խմբավար Մայքլ Շեյբեին:

 

Այցի նպատակն էր անցկացնել վարպետության դասեր և դասախոսություն՝ կոնսերվատորիայի բակալավրիատի և մագիստրատուրայի խմբավար ուսանողների համար: Պրոֆեսոր Շեյբեն ծանոթացավ կոնսերվատորիայի առօրյաին, կրթական և գիտական գործընթացներին:

Մեր հյորը մեծ ոգևորություն ապրեց՝ բացահայտելով Հայաստանը, հայ ազգային և դասական երաժշտությունը, ակնկալելով համագործակցության հետագա զարգացումը: