Ս/թ. մայիսի 27-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվեցին լսումներ Ռուսաստանի Մեծ թատրոնի 2018-19թթ. թատերաշրջանի Երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկվելու համար՝ մենակատար-երգիչ մասնագիտությամբ: Լսումներն անցկացնելու համար Երևան էին ժամանել Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Վդովինը և հանրահայտ երգչուհի Մակվալա Կասրաշվիլին: Լսումների արդյունքում երկրորդ փուլ անցան՝ Արմինե Վարդանյանը, Անուշ Մարտիրոսյանն ու Մարիաննա Հովհաննիսյանը: Երկրորդ փուլը կանցկացվի Մոսկվայում, սեպտեմբերի 22-23: Հաջողություն ենք մաղթում մեր մասնակիցներին: