Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Շնորհավորում ենք ջութակահարուհի Դիանա Ադամյանին, Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած
Մենուհինի անվան աշխարհահռչակ միջազգային մրցույթին առաջին մրցանակի արժանանալու
կապակցությումբ:
Դիանա Ադամյանը սովորել է ՀՀ վաստակավոր ուսուցիչ, ԵՊԿ պատվավոր պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի
դասարանում, այժմ ուսանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 1-ին կուրսում,
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդվարդ Թադևոսյանի դասարանում:
Եվս մեկ անգամ շնորհավորում և հպարտանում ենք, մաղթելով Դիանային նորանոր նվաճումներ: