Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հիմնադրվեց «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»: Լաբորատորիան հիմնադրվել է նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհարի շրջանակներում:

Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 6-ին: Կոնսերվատորիային շնորհավորեցին և մեր ուրախությունը կիսեցին ՀՀ Կրթության և Գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԿԳՆ ԾԻԳ կենտրոնի ղեկավար՝ Գրիշա Հովհաննիսյանը, Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ՝ Արմինե Ղազարյանը, Սանկտ Պետերբուրգի և Աստրախանի կոնսերվատորիայի ռեկտորները, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Միխայիլ Վոսկրեսենսկին:

 

Երևանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը նշեց, որ լաբորատորիայի մեկնարկը կնպաստի երաժշտական կրթական գործընթացի որակի բարելավմանը: Այն զինված է բարձրակարգ տեխնիկական սարքավորումներով և հագեցված է Երաժշտական գործիքներով՝ տավիղ, ռոյալ, կոնտրաբաս և տիմպանի: Այն համապատասխանում է ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին և համահունչ է Եվրոպական բարձրագույն կրթական տարածք միտումներին:

Բուհի պատասխանատուները վստահ են, որ «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» առկայությունը կբարձրացնի բուհի վարկանիշը և կնպաստի ԵՊԿ-ի միջազգայնացման բարելավմանը: