Ս/թ. փետրվարի 23-25 Իսպանիայի Պալմա դե Մալիյորկա քաղաքում սիմֆոնիկ նվագախմբի հետ մենահամերգներով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը: Բացի համերգներից Արմեն Բաբախանյանը անցկացրեց նաև վարպետության դասեր Պալմա դե Մալիյորկայի կոնսերվատորիայի ուսանողների համար: