Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Ս.թ. նոյեմբերի 20-21-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մասնակցեց Էրազմուս+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի կոորդինացիոն հանդիպմանը և «Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով ազգային բաց համաժողովին, որը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

Կոորդինացիոն հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ՀՀ գործընկերները՝ Մանկավարժական, Հայաստանի Ամերիկյան, Շիրակի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարաններից, ՀՀ ԿԳ նախարարությունից, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից, ինչպես նաև ԵՄ գործընկեր համալսարանների ներկայացուցիչները՝ Իսպանիայից, Էստոնիայից, Շվեդիայից և Պորտուգալիայից:

BOOST ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության միջազգայնացմանը, մշակել ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

BOOST ծրագրի համակարգողը Հայկական պետական մանկավարժական համալսարանն է: 

Հանդիպման ընթացքում ՀՊՄՀ-ի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրեց ծրագրի ձեռքբերումները, հետագա ընթացքը, միջազգայնացման ազգային ռազմավարության նախագիծը:

Անդրադարձ կատարվեց նաև միջազգայնացման ազգային հարթակի ստեղծմանն ու գործող օրենսդրական կարգավորող շրջանակին:
«Միջազգայնացումը ազգային մակարդակում» թեմայով համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը, ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգայնացման գծով պրոռեկտոր Արա Երեմյանը, ինչպես նաև Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Իսպանիայի, Պորտուգալիայի, Էստոնիայի և Շվեդիայի գործընկեր համալսարանների ներկայացուցիչներն անդրադարձան իրենց երկրներում միջազգայնացման ռազմավարությանը:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրազմուս+ ծրագրի կողմից:
- Ավելին։ https://aspu.am/hy/content/masnakcecin_azgayin_bac_hamazhoghovin/#sthash.lt9aFk9r.Uqck53uw.dpuf