Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Կրթական ծրագրերի ուսանողների, գիտության եւ կիթության հայկական ազգային հիմնադրամի գիտական դրամաշնորհին արժանացած գիտնականների ու գործընկեր ԲՈՒՀ-երի ներկայացուցիչների հետ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) տոնեց իր կրթական ու գիտական ծրագրերի 20-ամյակը:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շնորհակալագիր հանձնեց ՀՕՖ-ին այդ կապակցությամբ, ինչպես նաև միջոցառման ընթացքում համերգային համարներով հանդես եկան ֆոնդի կրթաթոշակի արժանացած կոնսերվատորիայի սաները: