Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

ՀՀ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի բարձրագույն
կրթական համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի
շրջանակներում մշակվել է «Կրթությունն առանց և ի դեմ կոռուպցիայի. հասարակական իրազեկվածության
բարձրացման ծրագիր»-ը:

 

Առաջարկում ենք դիտել բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ տեսահոլովակները
հետևյալ հասցեներով․