Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

2017թ. հոկտեմբերի 21-28ը ՌԴ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ կոնսերվատորիաների շաբաթ միջազգային փառատոնը: Այս տարի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան առաջին անգամ ներկայացավ այս փառատոնին արվեստի թեկնածու Նարինե Ավետիսյանի ղեկավարությամբ: Մասնակիցներն էին ազգային նվագարանների չորրորդ կուրսի ուսանողուհիներ՝ Էթերի Հովհաննիսյանը և Մանե Ունուսյանը /պրոֆեսոր Ծ.Հովհաննիսյանի քանոնի դասարան/:

 

Հայաստանի պատվիրակության առաջին համերգը տեղի ունեցան Մարինյան թատրոն-2-ում, Մուսորգսկու անվան դահլիճում, իսկ հաջորդ համերգը՝ Սանկտ  Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում, նվագակցում էր Ս.Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան  կոնսերվատորիայի կոնցերտմայստեր Սեմյոն Զաբորինը: Բարձր գնահատելով ԵՊԿ ուսանողների կատարողական արվեստը, նրանք հրավիրվեցին ստեղծագործական հանդիպման, ուր պատշաժ մակարդակով ներկայացրեցին ազգային գործիքը՝ քանոնը և, մեծարելով, ներկայացրեցին հայ  երաժշտությունը և ժամանակակից հայ կոմպոզիտորներին՝ Խ.Ավետիսյան, Ե.Երկանյան, Ծ.Հովհաննիսյան

Մանրամասները կարող եք ուսումնասիրել հետևյալ հասցեյով. http://photo.conservatory.ru/?page_id=452