Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Հայաստանի բարձրագույն կրթության նորարարրությունների մրցակցային
Հիմնադրամի շրջանակներում Երեւանի Կոմիտասի անվան պետական
կոնսերվատորիայի «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»
դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ձայնի, թրթռման,
ակուստիկայի վերաբերյալ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու
նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ

Ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումը Երեւանի Կոմիտասի անվան
պետական կոնսերվատորիայի երաժշտական կրթական գործընթացի որակի
բարելավման նպատակով

Ծրագրի անվանման հապավումը «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա»
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի Միջազգային
զարգացման ընկերակցության համագործակցությամբ իրականացնում է
«Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթանում են
Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքները: ՆՄՀ-ի
կողմից դրամաշնորհ է տրամադրվել կոնսերվատորիային արդիականացնելու
ուսումնառողների հմտությունների եւ կարողությունների զարգացումը:
«Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի» արդյունավետ գործարկման համար
անհրաժեշտ են պատրաստված մասնագետներ եւ վերապատրաստված
պրոֆեսորադասախոսական կազմ, ինչի համար նախատեսվում է կազմակերպել
խորհրդատվական ծառայություն: Նախատեսվում է ներգրավել մեկ փորձագետի:
Փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետեւյալ
աշխատանքները.

 

  • Ուսումնասիրել «Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա» դրամաշնորհային
    ծրագիրը: Եվ, ելնելով ծրագրի նպատակներից եւ առաջնահերթություններից,
    հստակեցնել վերապատրաստման թեմաներն ու օրակարգը
  • Ներկայացնել վերապատրաստման թեմաներն ու կազմել օրակարգը,
    ներառելով նաեւ նմանատիպ լաբորատորիայի առկայության առավելությունը
    կրթական գործընթացում
  • Ներկայացնել տվյալ ոլորտի մասնագիտական փորձը
  • Մշակված վերապատրաստման թեմաների եւ օրակարգի համաձայն
    անցկացնել սեմինարներ վերապատրաստելու ԵՊԿ պրոֆեսորադասախոսական
    կազմը

  • Իրականացված վերապատրաստումներից հետո կազմել եւ ներկայացնել
    հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ՝ ներառելով
    վերապատրաստման համար մշակված նյութերը:
    Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՆՄՀ
    դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում ձայնի, թրթռման,
    ակուստիկայի մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ
    խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.


Խորհրդատուի որակավորում (առավելագույնը 30 միավոր).

  • Համապատասխան կրթություն՝ ճարտարագիտական (ինժեներ) եւ երաժշտական,
  • Անգլերեն լեզվի իմացությունը պարտադիր է,
  • Տարածաշրջանային լեզվի իմացությունը ցանկալի է:


Ընդհանուր փորձառություն եւ հմտություններ (առավելագույնը 30 միավոր).

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` ուսուցման, համերգային ձայնի
    ձեւավորման, ակուստիկ ստուդիաների նախագծման եւ գործարկման ոլորտներում:


Հատուկ փորձառություն (առավելագույնը 40 միավոր).

  • Միջազգային մասնագիտական փորձի առկայություն
  • Ձայնի, թրթռման, ակուստիկայի, ձայնային չափումների վերաբերյալ
    իմացություն (հավաստված մասնագիտացման դիպլոմներով եւ/կամ
    վկայագրերով):


Անհատ խորհրդատուի աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2017թ.
նոյեմբերից 2017թ դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ եռօրյա ժամկետում:
Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի
վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության եւ վարձման ուղեցույցի»
(հունվար 2011թ.) պայմանների համաձայն:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում եւ կից հետեւյալ
փաստաթղթերը.

  • ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի
    վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները՝ անունը, ազգանունը, ծննդյան թիվը,
    կրթությունը, մասնագիտական դիպլոմներ, վկայագրեր, մանրամասն
    աշխատանքային փորձը
  • կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

    Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել
    աշխատանքային օրերին Երեւանի Կոմիտասի անվան պետական
    կոնսերվատորիա՝ ք.Երեւան, Սայաթ-Նովայի 1/ա հասցեով, 208 սենյակ կամ
    Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստով մինչեւ ս.թ. «13 նոյեմբերի», ժամը 17:00-
    ն:
    Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ
    հասցեով կամ +374 10 580807 (134) հեռախոսահամարով Աննա Հովհաննիսյանին: