Հունիսի 1-ին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում հայտարարվեցին Չայկովսկու անվան հոբելյանական՝ 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների անունները: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանը /պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան/ այդ մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին:
Մրցույթը, որը մեկնարկել էր հունիսի 15-ին, անցկացվեց Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Հռչակավոր այս մրցույթն անցկացվումն է 4 տարին մեկ անգամ:
Մրցույթի արդյունքներով՝ վեցական մրցանակ է հանձնվել դաշնակահարներին, ջութակահարներին ու թավջութակահարներին և ութ վոկալիստների:
Նշենք, որ երրորդ մրցանակին է արժանացել նաև ՌԴ-ն ներկայացնող ջութակահար Հայկ Կազազյանը: