Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի երիտասարդական մրցանակակիրներ.
Դասական երաժշտություն՝ երգեցողություն


Ջուլիետտա Ալեքսանյան - բարձր կատարողական արվեստի համար


Հովհաննես Անդրեասյան - բարձր կատարողական արվեստի համար
Դասական երաժշտություն՝ գործիքային կատարողականություն


Դիանա Ադամյան /ջութակ/ – լավագույն կատարման համար


Տիգրան Պետրոսյան /դաշնամուր/ - լավագույն կատարման համար

Ներբեռնել

 

Ս/թ. մայիսի 21-ին Երևանի պետական կոնսերվատորիան հյորընկալեց Բեռլինի Արվեստների Ակադեմիայի ռեկտոր, պրոֆսեր Մարտին Ռեներտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհերի հետագա համագործակցության հարցերը: