Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝

  1. Դիմում ՀՀ ԿԳ նախարարություն
  2. Վկայական միջնակարգ կրթության մասին /թարգմանված և հաստատված ՀՀ դեսպանատանը/
  3. Ծննդյան վկայական /թարգմանված և հաստատված ՀՀ դեսպանատանը/
  4. Անձնագրի պատճենը /թարգմանված և հաստատված ՀՀ դեսպանատանը/
  5. Բժշկական տեղեկանք
  6. 6 լուսանկար /3x4/

Փաստաթղթերի ներկայացման ժամկետները՝

Փաստաթղթերը ընդունվում են հուլիսի 15-ից ՀՀ ԿԳ նախարարությունում:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝

  1. Առաջին կուրս ընդունվելու համար՝ օգոստոսի 20-ը
  2. Նախապատրաստական կուրս ընդունվելու համար՝ նոյեմբերի 10-ը

Փաստաթղթերը կարելի է ներկայացնել նաև արտերկրի ՀՀ դեսպանատուն՝ ՀՀ ԿԳ նախարարություն ուղարկելու նպատակով:

Դիմորդները քննություն են հանձնում մասնագիտական առարկայից և անցնում հարցազրույց «սոլֆեջո» և «հարմոնիա» /վոկալիստների համար՝ «երաժշտական տարրական տեսություն»/ առարկաներից :

Ուսման վարձը

Արտասահմանցիների համար – 900.000 դրամ տարեկան

Սփյուռքահայերի համար – 800.000 դրամ տարեկան «Վոկալ արվեստ» /դասական, ժողովրդական և ջազ-էստրադայիներգեցողություն/ մասնագիտացման համար, մնացած բոլոր մասնագիտացումների համար՝ 700.000 դրամ տարեկան:

 

Ուսման վարձը նախապատրաստական բաժնում՝

Արտասահմանցիների համար – 600.000 դրամ տարեկան

Սփյուռքահայերի համար – 350.000 դրամ տարեկան

Դասերի սկիզբը

Դասընթացները սկսվում են սեպտեմբերի 1-ից

Նախապատրսատական կուրսի դասընթացը սկսվում է հոկտեմբերի 1-ից

 

Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական դասընթացների կազմակերպման և իրականացման կանոնակարգ