Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Ընդունելության քննությունների պայմաններ

2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄՆԵՐԻ՝

Առկա ուսուցում հետևյալ մասնագիտացումներով՝

1. Կատարողական արվեստ

«Գործիքային կատարողականություն» /դաշնամուր, լարային գործիքներ` ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, տավիղ, կիթառ; փողային գործիքներ` ֆլեյտա, հոբոյ, կլառնետ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ; ժողովրդական նվագարաններ` թառ, քանոն, քամանչա, ուդ, դուդուկ, շվի, սրինգ, բլուլ, սանթուր, բամբիռ նաև ժողովրդական երգեցողություն; էստրադային-ջազային գործիքներ/,

«Վոկալ արվեստ» /ակադեմիական երգեցողություն, էստրադային-ջազային երգեցողություն/,

Դիրիժորություն /ակադեմիական երգչախմբի/, զինվորական դիրիժորություն

 

2,Արվեստի տեսություն և պատմություն

Երաժշտագիտություն

 

3. Երաժշտական արվեստ

Կոմպոզիցիա

 

Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ:

Ընդունելության քննությունները սկսվում են հուլիսի 3-ից:

Դասընթացները սկսվում են սեպտեմբերի 1-ից:

Ուսման վարձը կազմում է 800.000 դրամ տարեկան «Վոկալ արվեստ» /դասական, ժողովրդական և ջազ-էստրադային երգեցողություն/  մասնագիտացման համար, մնացած բոլոր մասնագիտացումների համար՝ 700.000 դրամ տարեկան:

 

Ընդունելության դիմում-հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ անձը հաստատող փաստաթուղթ /անձնագիր/,  լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ /բնօրինակ/), 6 լուսանկար /3սմ.x4սմ./, փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում՝ տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում), զինվորական գրքույկ և տեղեկանք զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին, անձը հաստատող փաստաթուղթ:

  «Զինվորական նվագախմբի դիրիժորություն» մասնագիտացման դիմորդները բացի վերը նշված փաստաթղթերից պետք է ներկայացնեն զին.կոմիսարիատում կազմված անձնական գործը / ևս 4 լուսանկար, ինքնակենսագրություն, տեղեկանք ՆԳՆ-ից, տեղեկանք նարկոլոգիական կլինիկայից, տեղեկանք հոգենյարդաբանական դիսպանսերից, բնութագիր ուսման կամ աշխատանքի վայրից, լրացված հարցաթերթիկ/ :

Վոկալ արվեստ /դասական, ժողովրդական, ջազ-էստրադային երգեցողություն/ և դիրիժորություն  մասնագիտացումների դիմորդները պետք է ներկայացնեն տեղեկանք բժիշկ-լարինգոլոգից ձայնալարերի վիճակի մասին: Բժշկի ուղեգիրը տրվում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից:

«Զինվորական  նվագախմբի դիրիժորություն» մասնագիտության դիմորդները պարտադիր կարգով անցնում են բժշկական հետազոտում զինվորական կոմիսարիատում՝ նախօրոք ստանալով հատուկ ուղեգիր ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից:  

Ընդունելության քննությունների պահանջներ