Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Կոնսերվատորիան համագործակցում է հետևյալ ուսումնական հաստատությունների հետ՝

 

  1. Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա
  2. Գնեսինների անվան Ռուսաստանի երաժշտական ակադեմիա
  3. Սանկտ-Պետերբուրգի Ռախմանինովի անվան պետական կոնսերվատորիա
  4. Բելառուսի պետական երաժշտության ակադեմիա
  5. Բելգորոդի մշակույթի և արվեստների պետական ինստիտուտ
  6. Թբիլիսիի Վ. Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա
  7. Բաթումի արվեստների պետական համալսարան
  8. Ագդերի համալսարան /Նորվեգիա/
  9. Մոնտենեգրոյի համալսարանի երաժշտական ակադեմիա
  10. Յազեպս Վիտոլսի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
  11. Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
  12. Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիաշ
  13. Բայա-Կալիֆորնիա նահանգի համալսարան /Մեքսիկա/
  14. Ամստերդամի կոնսերվատորիա
  15. Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիա /Բելգիա/  
  16. Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա
  17. Ղազախստանի արվեստների ազգային համալսարան
  18. Մոլդովայի երաժշտության, թատրոնի և արվեստների ակադեմիա