Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ


Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան ստեղծվել է 1961 թվականին կատարողական և ստեղծագործական /կոմպոզիտորական/ մասնագիտացումների գծով:
2001 թվականին ՀԳԱԱ Արվեստի ինստիտուտում արվեստագիտության ասպարեզում աստիճանաշնորհման խորհրդի ստեղծումից, ինչպես նաև` երաժշտության բնագավառում մեկ` «Երաժշտական արվեստ» մասնագիտություն սահմանելուց հետո կոնսերավատորիայի ասպիրանտուրան հիմնականում երաժշտագիտական բնույթ ստացավ:
Այժմ կոնսերվատորիայի ասպիրանտուրայում կրթությունը կազմակերպվում է «Հետազոտողի» ծրագրով, որն ըստ սահմանված կարգի ենթադրում է 180 կրեդիտի չափով կրթական բեռնվածություն: Ասպիրանտի թեման, գիտական ղեկավարին և ուսումնական պլանը հաստատում է ԵՊԿ-ի գիտական խորհուրդը:
Ուսուցումն ասպիրանտուրայում կատարվում է առկա և հեռակա ձևերով:

Ուսումնական պլան - առկա

Ուսումնական պլան - հեռակա

Ասպիրանտուրային ընդունելության կանոնակարգ

Ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կանոնակարգ

Ատենախոսության թեմայի հաստատման ընթացակարգ

Ասպիրանտի, հայցորդի գիտական ռեֆերատի չափորոշիչ

Ընդունելության հարցաշար