Ս.թ Հոկտեմբերի 27-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատանքային
խումբը վերադարձավ Տալինի այցից /Էստոնիա/ Էրազմուս+ BOOST /Հայաստանյան
համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/, ուր ծրագրի
շրջանակներում Տալինի տեխնիկական համալսարանում (TTU) տեղի ունեցավ ուսուցողական
շաբաթ:

 

Այս անգամ վերապատրաստումների թեմաներն էին՝ ուսանողների շարժունակությունը, միասնական
և համատեղ ծրագրերի արդյունավետ զարգացումն ու կառավարումը: Կոնսորցիումի անդամներն են՝
Խ.Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան
համալսարանը, Գյումրու Շիրակի Մ.Նալբանդյանի պետական համալսարանը, Վանաձորի
Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը: