Սույն թվականի սեպտեմբերի 27-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում,
ERASMUS+ BOOST («Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և
մարքետինգի խթանում») ծրագրի րջանակներում կայացավ «Բարձրագույն կրթության միջազգայնացման
հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով:

 

Համաժողովի հիմնախնդիրների շուրջ կայացան ելույթներ, քննարկումներ, հարց ու պատասխան: 
Մեր արտասահմանցի գործընկերները ներկայացրեցին իրենց փորձը համալսարանների միջազգայնացման,
ակադեմիական շարժունության, զարգացման հեռանկարների, անհրաժեշտ միջմշակութային հաղորդակցման
հմտությունների ձևավորման վերաբերյալ:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ԵՊԿ ռեկտոր Շահեն Շահինյանը, ՀՀ գիտության և
կրթության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Էրասմուս+ ծրագրի Հայաստանյան գրասենյակի
համակարգող Լանա Կառլովան:

Համաժողովին ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ
Արամ Թալալյանը և ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ուսանող, կոմպոզիտոր Սեվան Ղարիբյանը:
Համաժողովը սկսվեց և ավարտվեց կոնսերվատորիայի արտասահմանցի ուսանողների ելույթներով: Ծրագրի
կոնսերվատորիայի համակարգողն է արվ. թեկնածու, դոցենտ, Որակի ապահովման բաժնի ղեկավար Նարինե
Ավետիսյան։