BOOSTING ARMENIAN UNIVERSITIES
BOOST Training Week, Lisbon 18-22 June, 2018

Ս.թ. հունիսի 18-22-ը Լիսաբոնում /Պորտուգալիա/ Էրազմուս+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում Լիսաբոնի տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ուսուցողական շաբաթ, որտեղ հայաստանյան բուհերը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Խ.Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Գյումրու Շիրակի Մ.Նալբանդյանի պետական համալսարանը, Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը, ներկայացրեցին ամեն մեկը իրենց հաստատությունը, շեշտադրելով ձերքբերումներն և գրավչական կողմերը:

 

Մասնակիցներին ողջունեց Լիսաբոնի համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Լուիս Միգել Սիլվիերան: Իրենց բուհերի մասին ներկայացչական նյութերով հանդես եկան նաև ծրագրի արտերկրների գործընկերները՝ Լիսաբոնի համալսարանը, Կատալոնիայի տեխնոլոգիական համալսարանը, Շվեդիայի կառավարման տեխնոլոգիական համալսարանը և Տալինի տեխնիկական համալսարանը: