Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Էրազմուս+ Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկետինգի խթանում (Բուսթ) նախագծի շրջանակներում Վանաձորի Հ. Թումանյանի անվան համալսարանում ս/թ հունիսի 12-ին կայացավ ազգային կոնֆերանս, որը նվիրված էր բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային ռազմավարության մշակմանը և հայաստանյան բուհերի միջազգայնացման ռազմավարական պլանավորմանը:

 

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեցին ՎՊՀ ռեկտոր դոկտոր պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը և նախագծի համակարգող Քրիստինա Ծատուրյանը՝ կարևորելով հայաստանյան բուհերի առջև դրված միջազգայնացման հետ կապված մարտահրավերները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը և նախագծի անդամ հաստատությունների ներկայացուցիչներ Քրիստինա Ծատուրյանը, Անահիտ Օրդյանը և Գայանե
Հարությունյանը ներկայացրեցին միջազգայնացման ազգային ռազմավարության նախնական դրույթները: Զեկուցումներով հանդես եկան նաև ներկայացուցիչներ Խ. Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանից (նախագծի համակարգող), Հայաստանի ամերիկյան համալսարանից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանից, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանից, որոնք ներկայացրեցին իրենք կողմից մշակված ինստիտուցիոնալ միջազգայնացման ռազմավարական պլանավորման առանցքային նպատակներն ու խնդիրները:

Որակավորումների փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրեց նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին ընդունված բարձրագույն կրթության բարեփոխումների (Փարիզի կոմյունիկե) մասին և նույն կազմակերպության ներկայացուցիչ Նազանի Գևորգյանը ծանոթացրեց մասնակիցներին Լիսաբոնի կոնվենցիայով հաստատված որակավորումների ճանաչման խնդիրների մասին:

Կոնֆերանսին հրավիրված էին ներկայացուցիչներ տարածաշրջանի բուհերից՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղից և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի
մասնաճյուղից և միջին մասնագիտական հաստատություններից (Վանաձորի պետական բժշկական քոլեջ, ՎՊՀ քոլեջ, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ), որոնց հետ քննարկվեցին ուսումնական
հաստատությունների միջազգայնացման հետ կապված խնդիրները և նրանց առջև դրված նոր մարտահրավերները: