Ս.թ. փետրվարի 28-ին ԵՊԿ ռեկտորատի հերթական նիստում կոնսերվատորիայից Էրազմուս+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում Բարսելոնա մեկնած աշխատախումբը ներկայացրեց վերապատրաստումների բովանդակությունը: Ռեկտորատի անդամները քննարկեցին հետագա քայլերը և առաջարկվեց վեր հանված խնդիրները դնել քննարկման ԵՊԿ առաջիկա Գիտական խորհրդի նիստում, որը տեղի կունենա 07.03.2018թ: