Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Սույն թվականի սեպտեմբերի 27-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում,
ERASMUS+ BOOST («Հայաստանյան hամալսարանների իջազգայնացման ռազմավարության և
մարքետինգի խթանում») ծրագրի րջանակներում կայացավ «Բարձրագույն կրթության միջազգայնացման
հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով:

Ավելին …

     

        Հրավիրում ենք մասնակցելու «Բարձրագույն կրթության միջազգայնացման հեռանկարները» խորագրով միջազգային համաժողովին, որը տեղի կունենա 2018թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 10-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ERASMUS+ BOOST («Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում») ծրագրի շրջանակներում:
        ERASMUS+ BOOST եռամյա (2016-2019թթ.) ծրագրի նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության և գործիքակազմի մշակման միջոցով ամրապնդել և խթանել Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացումը:
        Համաժողովի ընթացքում մեր արտասահմանցի գործընկերները, կներկայացնեն իրենց փորձը համալսարանների միջազգայնացման, ակադեմիական շարժունության, զարգացման հեռանկարների, անհրաժեշտ միջմշակութային հաղորդակցման հմտությունների ձևավորման վերաբերյալ:
        Համաժողովն իրականացվելու է երեք հիմնական բաժիններով՝

            ⦁ Բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարական մոտեցումները
            ⦁ Բարձրագույն կթրության միջազգայնացման խթանման և գրավչության բարձրացման միջոցները
            ⦁ Բարձրագույն կրթության միջազգայնացման լավագույն փորձը:

        Աշխատանքային լեզուներն են հայերեն և անգլերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ:
        Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը հետևյալ հղմամբ՝

        https://goo.gl/forms/qjX9yj34CRZ8uA9r1

BOOSTING ARMENIAN UNIVERSITIES
BOOST Training Week, Lisbon 18-22 June, 2018

Ս.թ. հունիսի 18-22-ը Լիսաբոնում /Պորտուգալիա/ Էրազմուս+ BOOST /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում/ ծրագրի շրջանակներում Լիսաբոնի տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ ուսուցողական շաբաթ, որտեղ հայաստանյան բուհերը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Խ.Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Գյումրու Շիրակի Մ.Նալբանդյանի պետական համալսարանը, Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը, ներկայացրեցին ամեն մեկը իրենց հաստատությունը, շեշտադրելով ձերքբերումներն և գրավչական կողմերը:

Ավելին …