Ողջույնի խոսք

Սիրելի ուսանողներ, Երևանի Պետական կոնսերվատորիան համայն հայության երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունն է: Այն ունի հարուստ մշակութային ավանդույթներ: Հայաստանում գործող բոլոր երաժշտական կոլեկտիվներն ու անհատ կատարողները այս կոնսերվատորիայի սաներն են: Այստեղ դասավանդել և դասավանդում են միջազգային համբավ ու հարգ ունեցող երաժիշտներ: Այսօր էլ մեր կոնսերվատորիայի սաները հանդես են գալիս աշխարհի բեմերում և համալրում տարբեր երկրների պատվավոր երաժիշտների շարքերը:
Դուք այս օրվանից այս կոնսերվատորիայի համար և պատասխանատու անձ եք, և նրա հռչակն ու պատիվը կիսող երիտասարդ երաժիշտ:
Մաղթում եմ Ձեզ ուսման, մասնագիտական կատարելագործման արդյունավետ աշխատանք: Եվ վստահ եմ, որ Կոմիտասի անունը կրող կոնսերվատորիան Ձեր մասնագիտական կենսագրության մեջ կդառնա ամենակարևոր օջախը:


                                ԵՊԿ ռեկտոր, պրոֆ.՝ ՇԱՀԵՆ  ՇԱՀԻՆՅԱՆ

Վլադիմիր Կրայնեվի անվան դաշնակահարների միջազգային 3-րդ մրցույթ

Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Մոսկվայում տեղի կունենա Վ.Կրայնևի դաշնակահարների մոսկովյան միջազգային 3-րդ մրցույթը:
Մրցույթի անցկացման պայմաններին կարող եք ծանոթանալ www.krainevcompetition.com կայքէջում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2018/2019 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ» ԺԷ.00.02 ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ, ՀԱՏԿԱՑՎԱԾ Է 1/մեկ/ ՏԵՂ:

ԴԻՄՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 27-Ը, ԵՊԿ 110 ՍԵՆՅԱԿՈՒՄ, ԺԱՄԸ 12.00-14.00-Ը:

Ռուսաստանի Մեծ թատրոնի «Երիտասարդական Օպերային Ծրագիր» նախագծի լսումները Երևանում

Ս/թ. մայիսի 27-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվեցին լսումներ Ռուսաստանի Մեծ թատրոնի 2018-19թթ. թատերաշրջանի Երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկվելու համար՝ մենակատար-երգիչ մասնագիտությամբ: Լսումներն անցկացնելու համար Երևան էին ժամանել Մեծ թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի գեղարվեստական ղեկավար Դմիտրի Վդովինը և հանրահայտ երգչուհի Մակվալա Կասրաշվիլին: Լսումների արդյունքում երկրորդ փուլ անցան՝ Արմինե Վարդանյանը, Անուշ Մարտիրոսյանն ու Մարիաննա Հովհաննիսյանը: Երկրորդ փուլը կանցկացվի Մոսկվայում, սեպտեմբերի 22-23: Հաջողություն ենք մաղթում մեր մասնակիցներին: